Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ժամը 21.40-ի սահմաններում Գյումրու «Մեծ անիվ» անվադողերի խանութի մոտակայքում Երևան-Գյումրի գնացքի տակ էր ընկել մոտ 15 տարեկան մի տղա, որի մարմինը մասնատվել էր, գլուխը երկու կես էր եղել ու տեղում մահացել էր:
Ոստիկանությանը դեռևս չի հաջողվում պարզել տղայի ինքնությունը. նրանք հերթով ծեծում են դռները, հետաքրքրվում, թե ում երեխան է, սակայն դեռևս չի պարզվում:
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, տղան` հեռախոսը ձեռքին, խոսելով քայլել է գնացքի ռելսերի վրայով, մեքենավարը ազդանշան է տվել, որպեսզի զգուշանա ու հեռանա իր ճանապարհից: Սակայն երիտասարդը, հեռախոսազրույցի մեջ խորասուզված, չի լսել ազդանշանի ձայնը, իսկ մեքենավարը մոտենալով նրան չի կարողացել այլևս արգելակել գնացքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Հետքի»