Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ-2»-ի բաժնեմասը ամերիկյան ընկերությանը չի հանձնվելու. «Ժամանակ»

Հուլիս 25,2014 10:18

Հայաստանի կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստում, որ «Հայգազարդ» ընկերության մի շարք ակտիվներ փոխանցի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին: Տվյալ պարագայում այդ ակտիվներն են «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոսը և «Նաիրիտ» գործարանի մի քանի տոկոսը: Այդ ակտիվները «Որոտանին» են փոխանցվում «Հայգազարդի» ունեցած պարտքերի փոխարեն: Իսկ «Նաիրիտ-2»-ի մնացած՝ 46,3 տոկոս բաժնեմասը փոխանցվում է կառավարությանը:

Էներգետիկայի նախարարությունից փոխանցեցին, որ տվյալ գործարքի դեպքում «Նաիրիտ-2»-ի այդ բաժնեմասը «Որոտանին» փոխանցելը չի նշանակում, թե այն ՀԷԿ-երի հետ միասին փոխանցվում է ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: Ամերիկյան այդ ընկերությունը գնել է ոչ թե «Որոտան» ընկերությունը, այլ ընկերության գույքը՝ ՀԷԿ-երը և ջրամբարները:

Իսկ ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ-երը ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելուն, ապա այդ գործարքն էլ դեռ չի ավարտվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՀ իշխանությունները փոշմանել են, որ ջրամբարները ՀԷԿ-երի հետ միասին վաճառել են: ՀՀ ջրային օրենսդրության համաձայն` ջրամբարները վաճառքի ենթակա չեն: Եվ հիմա իշխանությունները ցանկանում են ջրամբարները ետ վերադարձնել և դրանք օգտագործման իրավունքով տրամադրել այդ ընկերությանը:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Photolure-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031