«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է: Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը:
Մինչդեռ, հունվար-մայիս ամիսներին արտաքին առեւտրաշրջանառության աճը 2.3 տոկոս էր (3.2 տոկոս աճել էին արտահանման, 2 տոկոս ներկրման ծավալները): Իսկ 2013թ. ընթացքում այդ աճը կազմել էր 5.6 տոկոս:
7.2 տոկոս ավելացել էին արտահանման, 5.1 տոկոս` ներկրման ծախսերը: Ասել է թե՝ այդ աճը գնալով ավելի ու ավելի է նվազում, իսկ դա պայմանավորված է մեկ հանգամանքով. Հայաստանում իրականում նվազել են սպառման ծավալները: Դրա պատճառն էլ մեր երկրում օրեցօր ավելացող արտագաղթի ծավալներն են»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։