Aravot.am-ի տեղեկություններով, երեկ գիշերը նոր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասի մոտակայքում: Ոստիկանության Կումայրի բաժին ահազանգ է ստացվել, որ սպանել են Գյումրու Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին: Վերջինս գործազուրկ է:
Սպանողը, ըստ նախնական տվյալների, եղել է նրա բարեկամը, որը, սակայն, պաշտոնապես դեռևս հաստատված չէ և բնականաբար՝ նա ձերբակալված չէ:
Անտիկյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ գիշերը մոտավորապես ժամը 2.30 սահմաններում իրենց մոտ ծայրահեղ ծանր, նախահոգեվարքային վիճակում տեղափոխել են Անտիկյանին, վերջինս 5-6 ծակած-կտրած վերքեր է ունեցել, ամեն ինչ արվել է նրա օգնություն ցուցաբերելու համար, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ