Այսօր ժամը 21.40-ի սահմաններում Գյումրու «Մեծ անիվ» անվադողերի խանութի նախկին տարածքում Երևան-Գյումրի գնացքի տակ է ընկել մոտ 15 տարեկան մի տղա, որի անձը դեռևս պարզված չէ, գլուխը ջնջխվել է ու տեղում մահացել:
Վերջինս, ըստ ոստիկանության տրամադրած նախնական տեղեկության, հեռախոսը ձեռքին` խոսելով քայլել է գնացքի ռելսերի վրայով, մեքենավարը ազդանշան է տվել, որպեսզի զգուշանա ու հեռանա իր ճանապարհից: Սակայն երիտասարդը, հեռախոսազրույցի մեջ խորասուզված, չի լսել ազդանշանի ձայնը, իսկ մեքենավարը մոտենալով նրան չի կարողացել այլևս արգելակել գնացքը:
Ոստիկանությունը դեռևս չի հաջողվում պարզել տղայի ինքնությունը, նրա հեռախոսը կոտրվել է, քարտը կորել է, որ գոնե կարողանային այսպես պարզել նրա ով լինելը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
հիմա պտի խեղճ մեքենավարին դատեն, այ քեզ բան, ման գալ եք ուզում, գնացեք ման գալու տեղերը, ռելսերի վրա ման են գալիս?