Ծաղկաձորում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առօրյան միայն մրցապայքարներով չի անցնում:
Գրեթե ամեն օր մասնակիցներից մեկի ծննդյան օրն է լինում, ինչի մասին հենց մարզադաշտում հայտարարվում է, բարեմաղթանքի խոսքեր են ասվում ու հարմար պահին բոլորն, արդեն որպես մի մեծ ընտանիք, հոբելյարին շնորհավորում են կամ ծաղիկ մատուցելով, կամ երգ ու պարով:
Կարդացեք նաև
Այս օրերին մեկ այլ անակնկալ էլ եղավ: Պարզվեց, որ մասնակից մայրիկներից մեկը հղի է եւ երեք ամսից երեխա է լույս աշխարհ բերելու: Մրցաշարի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ապագա մայրիկին մաղթեց բարի ազատում եւ հույս հայտնեց, որ ապագա բալիկը, եթե տղա է լույս աշխարհ գալու, կդառնա իր հայրենիքի զինվորը, իսկ եթե աղջիկ, ապա՝ լավ մայր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ