Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր Վայոց Ձորի մարզկենտրոնում` Եղեգնաձորում, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթները ներկայացրին մարզպետարանի աշխատակիցներին:
Հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը բացատրեց բարեփոխումների նպատակը: Նրա խոսքով, սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների. «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»:
Հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որպետք է հասնել նրան, որ իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքները իսկապես հետևողականորեն իրականացվեն Սահմանադրության մակարդակում. «Ժողովրդավարության տեսանկյունից մեր մասնագիտական հանձնաժողովը կարծում է, որ գործող կառավարման համակարգը չի կարողանում պատասխան տալ մի քանի հիմնախնդիրների, որոնց լուծման համար հանձնաժողովի մեծամասնությունը գտնում է, որ կարելի է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանական մոդելի հաստատումից հետո Սերժ Սարգսյանը ստանձնի ԱԺ նախագահի պաշտոնը, պարոն Պողոսյանն ասաց՝ ոչ մի բան չի բացառում, բայց. «Իմ խնդիրը չէ հիմա սուրճի բաժակի շուրջ կանխատեսումներ անել, դա քաղաքականության խնդիր է, ինչը բացարձակապես մեր սահմանադրական հանձնաժողովին չի հետաքրքրում։ Դա քաղաքական դաշտի խնդիրն է, քաղաքական կուսակցության ու երկրի նախագահի խնդիրն է, բայց ոչ երբեք սահմանադրական հանձնաժողովի։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ մեզ հետ առաջին հանդիպման ժամանակ նախագահն էդպիսի հայտարարություն արեց»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Չի ուզու*մ լինել ազատամարտիկ:150.000 դրյան կստանա ու առոք փառոք հանուն հայրենիքի և թիվ մեկ հայրենի խանի: