Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Պետք է առաջնորդվենք՝ «ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղի՛ր պատերազմին» կարգախոսով»

Հուլիս 24,2014 22:12

Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց մի շարք հարցերի: Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞նն են նրա տպավորությունները ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո կատարած հանրահավաքից, նա ուղղեց լրագրողին ասելով՝ «Կրկին ընդդիմություն դառնալուց հետո»: Նա նշեց, որ դա կուսակցության խնդիրն է, եւ իր քաղաքական սկզբունքների մեջ չի մտնում այլ քաղաքական ուժերի գործելաոճին գնահատական տալը.

«Ես ո՛չ արձակագիր եմ, ո՛չ էլ բանաստեղծ եմ, որ տպավորություններով խոսեմ: Ես քաղաքական գործիչ եմ, որը պետք է խոսի իրական գնահատականներով: Բացառապես ցանկացած քաղաքական ուժի խնդիրն է հանրահավաք անե՞լ, թե՞ հանրահավաք չանել, ինչպիսի՞ ռազմավարություն մշակե՞լ իշխանության հասնելու համար, քննադատե՞լ, թե՞ չքննադատե՞լ»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, թե սահմանում տեղի ունեցող իրավիճակից մտահոգված են՝ պարոն Շարմազանովը նշեց, որ ակնհայտ է համարում, որ այդ հայտարարությունը ուներ կոնկրետ հասցեատեր եւ այդ հասցեատերն Ադրբեջանն էր, որովհետեւ դիվանագիտական էթիկետը պահանջում է, որ գնահատականների մեջ կոնկրետություն չլինի: Նա համարում է, որ ղարաբաղյան հարցով շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ ադրբեջանական իշխանությունները վերջին շրջանում իրականացնում են ապակայունացմանը միտված գործունեություններ, որոնք չեն բխում բանակցությունների տրամաբանությունից:

Հարցին, թե նախագահ Սարգսյանը քննարկել է սահմանամերձ գյուղերը զինելու հարցը, արդյոք մտավախություն կա՞, որ պատերազմական իրավիճակ է հասունանում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ քանի դեռ գործնականում հաշտության պայմանագիր կնքված չէ, մշտապես պատերազմի վերսկսման վտանգ կա: Իսկ պատերազմի վերսկսումը նա մշուշոտ է համարում եւ գործնականում՝ ոչ հավանական.

«Քանի դեռ ընդունված է, երբ հաշտության պայմանագիր չկա, մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Իսկ փաստացի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է հանել իր դիպուկահարներին շփման գծից, ավելին՝ մերթընդմերթ դիմում է ռազմական ավանտյուրաների, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունը մշտապես իրականացնում է ապակայունացմանը միտված գործողություններ, որոնք չեն բխում Միսնկի խմբի ձեւաչափի տրամաբանությունից եւ խաղաղ բանակցությունների տրամաբանությունից, բնական է, մենք պետք է առաջնորդվենք՝ «ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղի՛ր պատերազմին» կարգախոսով»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ազգովի ոտքի կանգնեք, փրկեք նոր հայերի կապիտալը, սերժիկը 150 000 է գնահատում ձեր կյանքը, իրենն է օվշորագին:Եվ ո*վ է պաշտպանելու թշնամուն `նրա թշնամուց:Հայերը հասկացել են, որ թշ ամու թշնամին ամենևին էլ իրենց թշնամին չէ:Վերջակետի թանաքն է ծորում:Վառում էիր, կրակ էիր, վառվիր, դու ոչ կերոն ես, ոչ լապտեր, ոչ ջահ, դու արնախում ես, արնածարավ Ոմն:Առաջ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031