Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ. «Լեւոն-Տեր-Պետրոսյանի անլրջությունը չափից անցել է»

Հուլիս 24,2014 21:54

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը համարում է, որ ՀՀ առաջին  նախագահ Լեւոն-Տեր-Պետրոսյանի անլրջությունը չափից անցել է:

«Այն աստիճանի է հասել, որ իմ կողմից էլ անլրջություն կլինի մեկնաբանել նման մեկնաբանությունը»,- Aravot.am-ին ասաց պարոն Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծի՞ք է առաջին նախագահի պնդման հետ, թե այս բարեփոխումներով Սերժ Սարգսյանը նպատակ ունի «փչացնել» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։

«Հանրապետության նախագահն իսկապես լուրջ ինստիտուտ է, և եթե առաջին նախագահը խնդիրներ է տեսնում բովանդակային առումով,առաջին հերթին դրա մասին պետք է խոսել, այլ ոչ թե նրա մասին, թե Գագիկ Հարությունյանին «փչացնելու» խնդիր կա, թե ինչ-որ այլ քաղաքական խնդիրներ»,-ասաց պարոն Պողոսյանը:

Նրա համոզմամբ, սահմանադրական բարեփոխումները կործանում են հայտարարությունը լուրջ քաղաքական գործչի հայտարարություն չէ։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է հենց սահմանադրական բարեփոխումների շուրջ տրոհվի քառյակը՝ հաշվի առնելով տարաձայնությունները,  պարոն Պողոսյանը պատասխանեց. «Եթե մենք քառյակը դիտարկենք ռետրոսպեկտիվ, ապա 2012 թվականին քառյակի մաս կազմող ուժերից առնվազն երեքը հստակ պահանջում էին սահմանադրական փոփոխություններ, պահանջում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցում, և այն ժամանակ իշխանությունները չէին ընդառաջում դրան, հիմա դերերը փոխվել են։

Խոսքը ԲՀԿ-ի, Ժառանգության և ՀՅԴ-ի մասին է, իսկ ՀԱԿ-ը միշտ դեմ է եղել, ու ինչ-որ առումով հասկանալի է ՀԱԿ-ի դիրքորոշումը, և հիմա, երբ որ 2014 թվականն է ընդամենը, այդ քառյակից միայն ՀՅԴ-ն է, որ կարողացել է իր հետևողական կեցվածքը սահմանադրական բարեփոխումների հարցում պահպանել։ Եվ այս ֆոնի վրա, բնականաբար, հասկանալի է, որ քառյակում պետք է բախումներ ու առճակատումներ լինեն այս հարցում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031