Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գետք գյուղի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը` Հարություն Գրիգորյանի դին գտել են իրենց գյուղի վարչական տարածքում, նախկին ֆերմայի մոտակայքում, փոսի մեջ գցած:
Առավոտյան ժամը 11-ից գյուղացիները տեսել են կանգնած սպիտակ գույնի արտասահմանյան մեքենա, հետաքրքրվել են,թե ով է այդքան երկար կանգնել այդ լքված տարածքում, բայց չեն համարձակվել մոտենալ: Ժամը 16:00-իսահմաններում այդ տարածք է գնացել գյուղապետը, տեսել է այնտեղ դիակ կա փոսի մեջ գցած ու ահազանգել է ոստիկանությանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ