Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել. «Ազատություն»

Հուլիս 24,2014 21:37

Նախաքննական մարմինն այսօր Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեջ կասկածվող գործարար Լևոն Հայրապետյանին, «Ազատությանը» փոխանցեց գործարարի օգնական Դավիթ Երանյանը։

«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է կիրառել նաև ավելի քանի 300 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ «Բաշնեֆտ»-ում ունեցած Հայրապետյանի բաժնետոմսերի վրա։ Գործարարը կտրականապես հերքում է իր մեղքն ու չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կարող է կապված լինել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի անօրինական գործարքի հետ, որը հանգեցրել է սեփականատիրոջ փոփոխության։ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը 2009-ից ԱՖԿ «Սիստեմա» ընկերությանն է պատկանում։ Քննչական մարմինը երեկ հարցաքննել է նաև «Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին։

Ի դեպ, նախկին սենատորը 2007 թվականի հունվարին է ձերբակալվել։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է տարի ու կես հետո։ Փաստորեն Իզմեստևը Հայրապետյանի մասին 6 տարի անց է հիշել։

Գործարարի ընկերները կալանավորման հարցում Ռուսաստանի իշխանությունների պատվեր չեն տեսնում, կարծում են՝ կատարվածը ձեռնտու էր Ադրբեջանին։ Հայրապետյանին կալանավորվան վերաբերյալ Ղարաբաղի պաշտոնյաները բավական խիստ արտահայտվեցին, հայաստանցիները դեռ լռում են։ Շառլ Ազնավուրը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-իկայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031