Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը` Հարություն Գրիգորյանին:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ այժմ զննում են դեպքի վայրը, քննչական գործողություններ են իրականացնում, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, վերջինս անցած տարի աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժին գլխավոր մասնագետ, հետո համատիրությունների բաժին տեղափոխվեց, այնուհետ դուրս էր եկել աշխատանքից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Օ, սիրասուն հայեր, մի սպանեք իրար, ֆաշիստ հո չե*ք…Չէ*:
Ժուլիկը կարկատում է, կարկատանը ժուլիկ չէ: