Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ է. (Տեսանյութ)

Հուլիս 24,2014 20:30

Այսօր՝ հուլիսի 24-ին, մինչ Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց ընդամենը երկու հարցի:

Այն հարցին, թե «Նաիրիտի» ներդրողներն ասում են, թե նա շահագրգռված չէ եւ իրենց հետ չի հանդիպել, վարչապետը պատասխանեց՝ ինչո՞ւ շահագրգռված չեմ.

«Աշխատում ենք, հիմա պայմանավորվել ենք, էներգետիկայի նախարարի հետ թո՛ղ հանդիպեն, քննարկեն: Ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ եւ ողջունում եմ, որպեսզի Հայաստանում իրականացնեն ներդրումներ յուրաքանչյուր ոլորտում: Դա մեր համար, մեր տնտեսության համար շատ կարեւոր է»:

Իսկ հարցին, թե «Նաիրիտի» երեք հարյուր միլիոնի պարտքն ինչպե՞ս է լուծվելու, վարչապետը պատասխանեց՝ «հանձնաժողովը քննարկումներ է անում»:

Լրագրողների այլ հարցերին նա չցանկացավ պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031