Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում է դիմել, որպեսզի Օսիպյանի եղբորորդու դեմ քրեական գործ հարուցվի

Հուլիս 24,2014 19:38

Օրերս համացանցում տարածվել էր հունիսի 2-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի նկարները, որտեղ նա խմում եւ ծխում է եւ տեսանյութ, որտեղ վերջինս մերկապար է պարում: Տեսանյութն առանց ձայնի է, այն վերնագրված է որպես «Հիպերտոնիկ տղա», իսկ նկարագրությունում գրված է «Սմբուլի հիպերտոնիկը»:

 

Հիշեցնենք` հունիսի 2-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Հովհաննիսյանի մայրը` Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստում է դիմել, որպեսզի Սեդրակ Օսիպյանի դեմ քրեական գործ հարուցվի.

«Սեդրակ Օսիպյանը իմ հիպերտոնիկ հիվանդ տղային տարել է իրենց տուն ու նման գործողություններ է կատարել` դեղ է տվել, թե ի՞նչ է արել, այդ մասին կպատասխանի ինքը: Ես, որ նայում եմ այդ կադրը՝ դա իմ տղան չէ»:

Տիկին Հովհաննիսյանի պնդմամբ, տեսանյութը կատարվել է Սեդրակ Օսիպյանի տանը, եւ իր տղան` Սարգիս Հովհաննիսյանը չի հիշում այդ օրն իր հետ ի՞նչ է կատարվել:

Հարցին, թե տեսանյութում մեկ այլ տղա էլ է երեւում, նա ծանո՞թ է իրենց, Սմբուլ Հովհաննիսյանը պատասխանեց` իրենց հարեւան Արմանն է.

«Ես այդ տղային կանչեցի մեր տուն, ասացի` ի՞նչ եք արել երեխուս գլխին, լռեց, ձայն չէր հանում: Բա որ իմ երեխային մի բան պատահեր, իրենք իմ ձեռքից կպրծնեի՞ն»:

Տիկին Հովհաննիսյանի հարեւանուհին` Գոհար Կարապետյանը, մեզ հայտնեց, որ Սեդրակ Օսիպյանի մայրն առաջինն իրեն է ուղարկել տեսանյութը` խնդրելով ցույց տալ Սմբուլ Հովհաննիսյանին, որից հետո այն հայտնվել է համացանցում: Նա համարում է, որ Սարգիս Հովհաննիսյանին դեղ են տվել.

«Եթե մեծ էկրանով նայեք տեսանյութը, Սարգիսը նույնիսկ չի էլ խոսում: Ինչո՞ւ երեքից միայն մեկն էր այդ վիճակին, այն մեկն անընդհատ խուսափում է, որ կադրի մեջ չընկնի: Իրենց կեղտոտ լվացքը թո’ղ չփորձեն ուրիշի պարանին փռել»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս կինը փրփուրներից է կախվում։ Լավ, ասենք թե, սա դիտավորյալ է արված, բա մյուս նկարների մասին ինչ՞ կասեք։ Ոչ մեկ կույր չի և ամենինչ տեսնում է։ Ավտոմատով տոնածառի մոտ կանգնած, խմելուց, ծխելուց․․․ Ձեզ դուր չի գալիս, երբ ձեր տղայի մասին իրական փաստեր են առաջ բերում․․․ Միգուցե Սեդրակ Օսիպյանի մայրիկին էլ դուր չի գալիս ձեր անհիմն մեկնաբանությունները իր տղայի մասին․․․ Շեշտում եմ, ձեր պարագայում մեղադրանքները անհիմն են։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031