Դարեր շարունակ գիտնականները փորձում են գտնել թևավոր ռազմիկի, ուրարտյան գերագույն աստծո՝ Խալդի տաճարը: Մի հնագետ կարծում է, որ ինքը գտել է, սակայն մի խնդիր կա. այն գտնվում է պատերազմական գոտիում, գրում է «Դեյլի Բիսթ»-ը:
Դլշադ Մարֆ Զամուան, օգտագործելով պահպանված տեղեկություններն ու նկարագրությունները, պնդում է, որ 7 տարի հետազոտություն իրականացնելուց հայտնաբերել է տաճարը, որը գտնվում էր ուրարտյան Մուծածիր (Արդինի) քաղաքում, այժմ՝ Իրաքյան Քուրդիստանի Մջդեսեր գյուղի տարածքում:
Մարֆ Զամուան, որը դասավանդում Էրբիլի Սալահադդին համալսարանում և Նիդերլանդներում իր թեկնածուականն է գրում ասորագիտության ոլորտում, հավաքում էր Իրաքում պատերազմական գործողություններից արդյունքում հողի տակից դուրս ելած նմուշներ ու հետազոտելով սյուների 17 մասունքներ՝ նրան բերեցին այն համոզմունքի, որ ինքը գտել է Խալդի տաճարը:
Սակայն խնդիրն այն է, որ Իրաք հյուսիսային հատվածը զգալի մասը գրավել է «Իրաք և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը ոչնչացնում է ամեն ինչ, ինչը մահմեդական չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Վերադարձ դեպի արմատնե*րը:Իսկ իրական /գենետիկ/ հայե*րը…