Ցեղասպանության տարիների և դրանից հետո նոր երկրում նոր կյանք սկսելու պապերի պատմություններից ոգեշնչված՝ Էդվարդ Սեթոն գեղարվեստականորեն ներկայացրել է դեպքերը. «Ավելի լավ կյանք փնտրելով. իրական պատմություններից ոգեշնչված» իր նոր գրքում, գրում է «Բրոդ Ուեյ Ուորլդ» պարբերականը:
«Ավելի լավ կյանք փնտրելով»-ը պատմում է մոտ 100 տարվա պատմություն, որով հայերի երեք սերունդներ են անցնում: Նրանք լքել են իրենց երկիրն ու արևմտյան արժեքներ են որոնում՝ ազատություն ու ժողովրդավարություն:
Պատմությունը ներկայացվում է Էրիկ անունով հերոսի տեսանկյունից, որը կատարում է իր պապերին ու տատերին տված խոստումը՝ գիրք գրել, թե ինչպես նրանք Հայաստանից փախուստի դիմեցին ցեղասպանության ժամանակ ու թե ինչպես են հետո հանդիպել Բուլղարիայում ու միասին նոր կյանք սկսել:
Երբ Էրիկը վերարտադրում է իր նախնիների պատմությունը, սկսում է գիտակցել, որ նա, իր կինը և նրանց երկու դստրերը որպես գաղթյալներ Կանադայում նույնպես դժվարությունների են հանդիպել՝ անգլերեն և ֆրանսերեն սովորելով և հարմարվելով լիովին տարբեր մշակույթի: Թեպետ իրենց պատմությունն այնքան ողբերգական չէ, ինչքան իր պապերինը, սակայն իր բացահայտումը ցույց է տալիս, որ իրենք բոլորն էլ մի նպատակ են հետապնդում՝ իրենց և իրենց երեխաների համար ավելի լավ կյանք ստեղծել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ