Aravot.am-ը ֆրանսերենի ճանաչված մասնագետ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ստեղծման գործում մեծ ներդրում ունեցող, Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10-րդ դպրոցի նախկին տնօրեն Մարտին Փաշայանից հետաքրքրվեց, թե Ֆրանսիայի վերնախավի հետ որպես անմիջական շփման մեջ գտնվող անձնավորություն ի՞նչ է զգում, իր տպավորությամբ Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցելը չի՞փչացնի հայ-ֆրանսիական կապերը:
«Ես քաղաքական հարցերից հեռու եմ, ձեր հարցին կտամ ոչ քաղաքական պատասխան, բնականաբար, յուրաքանչյուր նոր ստեղծված անդամակցություն իր առավելություններն ունենալով` նաև վնասում է: Ես տեսնում եմ, որ Եվրամիությունից հեռանալով` ֆրանսախոս երկրների վերաբերմունքը մեր հանդեպ որոշ չափով փոփոխվում է , բայց կարծում եմ, որ դա արվեստի, գրականության, կրթության սիստեմի վրա չի ազդի, որովհետև այս ոլորտում մեր կապերը Ֆրանսիայի ու ֆրանսախոս երկրների հետ բավական խորն են, դարավոր են, և Եվրասիական միությունը դժվար թե կարողանա խաթարել դրանք: Ոչ քաղաքական իմաստով ռուսների հետ մեր հարաբերությունները ինչ-որ տեղ համարում եմ նորմալ, բայց լույսը չեմ տեսնում թունելի վերջում էդ Մաքսային միության», -ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Վերաբերմու*նք…հայի հանդեպ…
https://www.alfasplav.ru/charity