Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «ՀԱԿ-ի մոտեցումը դրական չի կարող լինել, ՕԵԿ-ի ճանապարհը սխալ է»

Հուլիս 24,2014 17:15

«Հայտարարություն անելուց առաջ, յուրաքանչյուր խմբակցություն, եթե ուզում է իրոք գործնականում համագործակցել որեւիցե խմբակցության հետ, կարծում եմ, այդ խոսակցությունները տարվում են բանակցությունների շրջանակներում: Նախ փորձում են տեսակետներն իմանալ, ձեւակերպումներն ընդհանրացնել, որից հետո հանդես են գալիս հայտարարությամբ: Իմ կարծիքով, ՕԵԿ-ն ամեն դեպքում ճիշտ ճանապարհով չի գնացել»,-ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՕԵԿ-ի հայտարարությանը՝ ուղղված խորհրդարանական խմբակցություններին:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիրն» առաջարկել է միասին աշխատանքային խումբ ստեղծել եւ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ մշակել՝ կանոնակարգելու գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձեւավորման սկզբունքները: Առաջարկվում է նաեւ այդ խմբով հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականություններն ու լիազորությունները, հնարավորություն ընձեռել վերջինիս կազմում, եթե ոչ լիիրավ, ապա գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ ներգրավել:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ «Գոյություն ունի քառյակ, որի քաղաքական ուժերը շատ ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցում են: Կարծում եմ, նման հայտարարություն անելուց առաջ, եթե ՕԵԿ-ը ցանկանում էր հանձնաժողովի ձեւավորման մեջ մասնակցություն ունենան նաեւ մյուս խմբակցությունները, որ դա ազդեցիկ լիներ եւ կարողանային որոշման վրա ազդել, որպեսզի հանրային խորհրդին կից հանձնաժողով ստեղծվեր՝ այդ խնդիրները պարզաբանելու համար, պետք է նախեւառաջ փորձեին սեղանի շուրջ նստել բոլոր խմբակցությունների հետ, այդ թվում՝ նաեւ քառյակին փորձեին առաջարկ անել, լիներ համատեղ քննարկում: Իրենք կարծես թե նախաձեռնությունը վերցրել են եւ ուզում են տանել առաջ: Չեմ կարող բոլոր խմբակցությունների անունից ասել, բայց կարծում եմ, ՀԱԿ խմբակցության մոտեցումն այնքան էլ դրական չի կարող լինել նման հայտարարության նկատմամբ: Ըստ էության, արդեն ՕԵԿ-ը որոշել է, նախաձեռնել է, հայտարարել է, հետո փորձում է գործընկերներ գտնել: Կարծում եմ, ճանապարհը սխալ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031