Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադայում կոմունիստներին լուծարեցին, իսկ «Սվոբոդա»-ն ու «ՈՒԴԱՌ»-ը դուրս եկան կոալիցիայից. РОСБАЛТ

Հուլիս 24,2014 17:04

Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության խորհրդարանից լուծարելու մասին և նշել, որ հույս ունի, որ կոմունիստական խմբակցություն խորհրդարանում այլևս չի լինի, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

«Ինչպես հայտնի է, Գերագույն Ռադայի 7-րդ գումարման ընտրությունների արդյունքում՝ համաձայն ԳՌ-ի կանոնակարգի, Կոմունիստական կուսակցությունից պատգամավորների խմբակցություն էր ձևավորվել, որի մեջ մտնում էին 33 պատգամավորներ: 2014թ. հուլիսի 1-ին այդ խմբակցությունը կրճատվեց մինչև 23 պատգամավորի, ինչն էականորեն քիչ է խմբակցությունում թույլատրված նվազագույն քանակից: Այդ առիթով, համաձայն կանոնակարգի, հայտարարում են Գերագույն Ռադայի 7-րդ գումարումից Կոմունիստական կուսակցության լուծարման մասին», – ասել է Տուրչինովը:

«Սա պատմական իրադարձություն է: Եվ ես հույս ունեմ, որ ուկրաինական խորհրդարանում կոմունիստական խմբակցություն չի լինի«, – ավելացրել է նա:
Հուլիսի 23-ին Ռադան կանոնակարգի մեջ փոփոխություն էր արել, որը թույլ կտար խոսնակին լուծարել կոմունիստական խմբակցությունը:

Միառժամանակ, «Սվոբոդա» և «ՈՒԴԱՌ» կուսակցությունները դուրս են եկել խորհրդարանում մեծամասնություն կազմած կոալիցիայից՝ բացատրելով, որ այդպիսով երկրի նախագահը կարող է լուծարել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031