Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյանը մեկնաբանեց ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան գրառումը

Հուլիս 24,2014 16:43

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում  հրապարակած հաղորդագրության մեջ անդրադարձել է դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ հարցերին:

Aravot.am-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին խնդրեց մեկնաբանել, արդյոք այդ գրառման ուղերձն այն չէ՞, որ Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցները այլեւս անդրադառնում են ռուսամետ Հայաստանի վրա: «Ես նման տպավորություն չստացա, որ դա կապ ունի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ, խոսքը վերաբերում է թռիչքների անվտանգությանը, որովհետեւ, Հայաստանից դեպի Հյուսիս ընկած հատվածը վտանգ է իրենից ներկայացնում, քանի որ մենք տեսանք, որ ռուսամետ տեռորիստները այնտեղ զբաղված են ինքնաթիռներ խփելով: Եվ առանձնապես խելքներին զոռ չեն տալիս, թե ինչ են խփում, դա էլ հենց առիթ է տալիս մտահոգվել անվտանգությամբ, ինչն էլ գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ»,-նշեց քաղաքագետը:

Մեր ճշտող հարցին՝ փաստորեն, իր կարծիքով Հայաստանի հետ կապված, որեւէ ենթատեքստ չկա, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ո՛չ, կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»:

Հավելենք, որ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված էր՝ «Ամերիկայի քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն, պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար:

ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայաստանում, խրախուսում ենք գրանցվել Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման STEP ծրագրում , որը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսությանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031