Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի կենտրոնում խանութները «տակ են տալիս» եւ փակվում են

Հուլիս 24,2014 15:33

Երեւանի կենտրոնական փողոցներում հաճախ են բացվում նոր խանութներ, արագ պատրաստվող սննդի կետեր, բայց քչերն են կարողանում գոյատեւել եւ շուտով այդ խանութների ապակիներին հայտնվում է «Տրվում է վարձով» գրությունը:

Aravot.am-ը շրջելով Երեւանի կենտրոնական փողոցներում փորձեց պարզել նրանց փակվելու պատճառները: Թումանյան 38 հասցեում գտնվող միանգամից երեք խանութներ տրվում են վարձով, հարեւանությամբ գտնվող խանութում աշխատողները կարծում են, որ ուրիշ խնդիր չկա, պարզապես խանութները չեն կարողացել աշխատել.
«Դե չեն կարողացել աշխատել, փակվել են: Եթե աշխատանք լիներ միանգամից իրար կողք գտնվող երեք խանութներն էլ չէին փակվի»:

Varc_1

Varc-7 Varc-5
Թումանյան փողոցում տրվում է վարձով նաեւ «Square one» սրճարանի արդեն նախկին տարածքը, որն ըստ հարեւանությամբ աշխատող տիկնոջ ենթադրության` փակվել էր, քանի որ հաճախորդների պակաս ունեին.
«Եթե համեմատենք Աբովյան փողոցում իրենց մասնաճյուղը, այստեղ շատ քիչ մարդ էր գալիս: Կարծում եմ, այդ պատճառով էլ փակվել են, Աբովյան փողոցի հետ համեմատած` այս փողոցը այդքան էլ մարդաշատ չէ, որ նորմալ առեւտուր լինի: Այս տարածքում, բացի այս սրճարանից, մի քանի խանութներ են փակվել»:

Իսկ Մաշտոցի պողոտայում փակվել են 2 բանջարեղենի վաճառք կատարող խանութներ, որոնց հարեւանությամբ գտնվող խանութների աշխատակիցները պնդում են, որ տարածքների վարձն էր շատ եւ չկարողանալով վաճառել իրենց ապրանքը` վնասներ են կրել.
««Տակ են տվել» էլի, չեն կարողացել աշխատեցնել` փակվեց, իրենց փողը չկարողացան հանել: Տարածքի վարձն էլ մյուս կողմից շատ էր»:

Varc-4 Varc-3 Varc-2
Aravot.am-ը փորձեց տարածքի տեր հանդիսացող անձանցից ճշտել, թե որոնք են այդ խանութները փակելու պատճառները, սակայն նրանք դժվարանում էին պատասխանել, նրանցից ոմանք տեղյակ չէին, ոմանք էլ պատասխանեցին, որ խանութը չեն կարողացել աշխատեցնել, իսկ մյուսները խոստովանեցին, որ պայմանները ձեռնտու չեն եղել վարձակալողների համար:

«Բանջարեղենի խանութը չի փակվել, իրենք պարզապես իրենց բիզնեսը տեղափոխել են, մի ամիս է արդեն ուրիշ տարածք են վերցրել եւ աշխատում են»,- մեզ հայտնեց տարածքի տերերից մեկը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031