Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Հայրիկյանը չունի ոչ մի բարոյական իրավունք՝ նամակում խոսելու Տեր-Պետրոսյանի դեմ»

Հուլիս 24,2014 15:11

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խոսեց արտաքին և ներքին քաղաքականության ցավոտ կողմերի մասին և անդրադարձավ սահմանային լարվածությանը:

Արտաքին և ներքին քաղաքականության մասին խոսելիս պարոն Հարությունյանը նշեց. «Կարելի է ասել՝ հրապարակի վրա են քառյակի տասներկու կետերը, և իշխանություններն էլ, կարծես թե, ջղաձգումների մեջ են: Իհարկե, իրենք փորձում են կեղծ օրակարգ ձևավորել՝ հանրային քննարկումների ֆոն ստեղծելով և Սահմանադրական բարեփոխումներն օգտագործելով:

Եթե Գագիկ Հարությունյանն ասում է «մարդակենտրոն Սահմանադրություն», վերջում կպարզվի, որ այդ մարդը հենց Սերժ Սարգսյանն է, այսինքն՝ ամեն ինչ իրեն է հարմարեցված: Այսօր Հայաստանում միայն մեկ խնդիր կա. իշխանափոխություն և Սերժ Սարգսյանի հրաժարական: Մնացած բոլոր օրակարգերը արհեստական են, որովհետև մենք տեսնում ենք, որ ամեն բան մեկ մարդ է որոշում, և վատ որոշումներ կայացնելուց բացի այդ մարդը մեր երկիրը տանում է կործանման:

Հաճախ եմ կրկնում. մոմի լույսի տակ մեկը գիրքը է կարդում, մյուսը՝ ստորագրություն կեղծում: Հասցրել ենք համոզվել, որ Սերժ Սարգսյանի ձեռքը մոմ չի կարելի տալ, որովհետև մենք տեսել ենք և՛ ընտրությունները, և՛ նախագահի ողջ գործունեությունը՝ վերջին վեց տարիների ընթացքում»:

Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի ՝ վերջերս կայացած մամուլի ասուլիսին ու գրված նամակին, Արամ Հարությունյանը նշեց, որ այսքան ժամանակ խնայել է քաղաքական գործիչին, բայց հիմա լռել այլևս չի կարող. «1997 թվականին, երբ Արմեն Սարգսյանը վարչապետությունից հրաժարական տվեց, Հայրիկյանը ոգևորված էր. ուզում էր հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և հանդիպումը կայացավ: Սրանից հետո Հայրիկյանը չունի ոչ մի բարոյական իրավունք՝ նամակում խոսելու Տեր-Պետրոսյանի դեմ: Կամ էլ Ռոբերտ Քոչարյանից խոսելու, երբ նրանից երեք պաշտոն ստացավ»:

Պարոն Հարությունյանը նաև կիսվեց մտահոգություններով՝ սահմանային լարվածության վերաբերյալ. ըստ նրա՝ պետությունը մտահոգված չէ սահմանային խնդիրներով ու ոչինչ չի ձեռնարկում՝ բավարարվելով միայն հերթապահ խոսակցություններով: Արամ Հարությունյանը կրկին նշեց, որ սահմանային հարցերն էլ կլուծվեն միայն նախագահի հրաժարականի դեպքում:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031