Հարցին, թե տպավորություն է, որ կառավարությունը մի տեսակ անտարբերությամբ է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությունում հայտնի գործարար-բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման փաստին եւ գրեթե ոչինչ չի ձեռնարկում, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց` մի գուցե տպավորությո՞ւնն է այդպիսին:
Արդարադատության նախարարը նաեւ անդրադարձավ հազարավոր վարորդների դժգոհություններին, որոնց անձնական հաշիվների, անգամ «կրեդիտ» քարտերի վրա արգելանք է դրված, քանի որ ոստիկանությունը վարորդների կատարած խախտումների ակտերը ոչ թե դատարան է ուղարկում գումարները բռնագանձելու, այլ` միանգամից ԴԱՀԿ ծառայություն: Այս պատճառով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները լուրջ խնդիրներ են ունենում, երբ փորձում են իրենց քարտերով գումարներ հանել:
Պարոն Մանուկյանն ասաց, որ նախարարությունում թեժ գիծ է գործում, որ նույնիսկ կարող են արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները ահազանգել խնդիրների դեպքում եւ նախարարությունը կփորձի հարցին լուծում տալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ