Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խաչիկյանին 90 մլն դրամ պարտք էր տվել, որը չի վերադարձրել

Հուլիս 24,2014 14:00

Արաբկիրի սոցիալական ծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ եւ պատասխանել հարցերին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց նախաքննության ժամանակ Հ. Հովհաննիսյանի տված բոլոր ցուցմունքները: Դրանք 6-ն էին, որից 4-ը՝ կասկածյալի կարգավիճակում, իսկ 2-ը նա տվել էր որպես մեղադրյալ: Ի դեպ, Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Հովհաննիսյանը իր ցուցմունքներում պնդել էր, թե տեղյակ չի եղել կենսաթոշակների դեպոնենտային գումարներից, քանի որ ըստ կարգի՝ կենսաթոշակառուները ստորաբաժանում էին ներկայացնում դիմումներ, իսկ այդ դիմումները իրենք ուղարկում էին վճարային ծառայություն:

dat_3 Dat_2 dat-5 Dat_4

Թե ով էր ստորագրել՝ ինքը տեղյակ չի եղել, իսկ այն հարցին էլ, թե իրեն երբեւէ մասնաբաժին տրվե՞լ էր, պատասխանել էր, որ ոչ Վազգեն Խաչիկյանը եւ ոչ էլ որեւէ մեկը իրեն գումար չի տվել: Արաբկիրի տարածքային բաժնում Վերահսկիչ պալատը եւ ֆինանսների նախարարությունը ստուգումների արդյունքում հայտնաբերել էին խախտումներ եւ քանի որ ինքը եղել է տարածքայինի պատասխանատուն, ուստի 2 մլն դրամից ավելի գումար է վերականգնել: Նախաքննության փուլում գործի նյութերում դրվել էր 90 մլն դրամի պարտավորագիր, որը տրվել էր Վազգեն Խաչիկյանի կողմից Հովհաննես Հովհաննիսյանին: Վերջինն ասել էր, որ իր անձնական գումարներից պարտք է տվել Խաչիկյանին, որը մինչ օրս չի վերադարձրել, իսկ թե ինչ նպատակով էր պարտքը վերցրել՝ ինքը տեղեկություններ չի ունեցել: Քննիչի այն հարցին, որ այդ գումարը Խաչիկյանը վերցրել է այն ժամանակ, երբ ստուգումնե՞ր էին անցկացվում Արաբկիրի բաժնում, Հովհաննիսյանն ասել էր, որ իրեն ընդամենը խնդրել է Խաչիկյանը եւ ինքը իր գործընկերներից մեկի «Մերսեդես» ավտոմեքենայում տվել է գումարը եւ ստացել պարտավորագիրը՝ գումարը վերադարձնելու մասին:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031