Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական զրույցներ անչափահաս դատապարտյալների ճակատագրի վերաբերյալ

Հուլիս 24,2014 13:04

ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ IRZ-ը, ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ, անցկացրել են եռօրյա փորձագիտական խորհրդատվություն` մասնագիտական զրույցներ անչափահասների արդարադատության ոլորտի և պրոբացիոն ծառայության վերաբերյալ:

Քննարկմանը ներկա են եղել Գերմանական փորձագետ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ԱՆ աշխատանքների, մանկավարժության և սոց. ծառայության ավագ խորհրդական Ռուդոլֆ Բաումը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը և IRZ ՀՀ ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում սոցիալական ծառայությանն առնչվող հարցեր:
Գայանե Հովակիմյանը նշել է, որ բաց քննարկումների արդյունքում կամրապնդվի հետագա փոխգործակցությունը: «Անչափահասների արդարադատությունում և ապագա պրոբացիայի համակարգում շատ կարևոր է սոցիալական վերականգնողական ծառայությունների դերակատարումը: Այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն է ծանոթանալ առաջավոր փորձին: Կենտրոնն արդեն իսկ գնում է այս ոլորտում զարգացող մասնագիտական նոր մոտեցումների, փորձի և ծառայությունների խթանման ճանապարհով»,- տեղեկացրել է Գայանե Հովակիմյանը: Գերմանացի գործընկերների ներկայացմամբ հիմնականում անչափահաս դատապարտյալները ոչ լիարժեք ընտանիքներից են, կամ ունեն սոցիալական խնդիրներ: Նրանց հետ տարվում են հոգեբանական համակարգված վերականգնողական աշխատանքներ, մշակվում է անհատական ծրագիր:

Դատապարտյալին հասարակություն ինտեգրելու մոտեցումները, ինչպես ցույց տվեց հայ և գերմանացի մասնագետների փորձի փոխանակումը, գրեթե նույնական է արվեստի դերը վերականգնողական աշխատանքներում շեշտադրելու հարցում: Երկուստեք փորձը ցույց է տալիս, որ որոշակի տարիքում անչափահասին արվեստի հանդեպ հետաքրքրություն հաղորդելը հետագայում զերծ է պահում նրան կրկնահանցագործությունից: Ծրագրի շրջանակում խումբն այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչություն, «Փի-Էյչ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղ և Եվրոպայի Խորհուրդ: Փորձագետ Ռուդոլֆ Բաումի գնահատմամբ` տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները խթանում են տեղական, համայնքային և միջազգային կառույցների հետ ծրագրի համալիր և շարունակական լինելը, ինչի արդյունքում ամրապնդվում է գործընկերությունը պետական, հասարակական կառույցների հետ:
Ռուդոլֆ Բաումը կարևորել է ոլորտի միջազգային փորձի փոխանակումը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության միջև: Հանդիպման ընթացքում Բաումը կարևորել է նաև պրոբացիոն ծառայության գերմանական փորձը և ներկայացրել Գերմանիայում իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնների աշխատանքը: Փորձագետի դիտարկմամբ` առկա փորձի հիման վրա կմեծանա երկու պետությունների զարգացման հեռանկարները, նշելով, որ այս այցելությունների դերակատարությունը հիմք է կայուն փոխգործակցության հարցում:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031