Լրահոս
Օրվա լրահոսը

«Սնանկ գրագրությունները հարվածում են ՀՀ Ոստիկանության հեղինակությանը…»

Հուլիս 24,2014 12:46

ՀՀ Ոստիկանության պետ
գեներալ-լեյտենանտ
Վ.Ս. Գասպարյանին
Հարգարժան պարոն Ոստիկանապետ.
Ոստիկանության Գորիսի վետերանների անունից 2014 թվականի ապրիլի 8-ին,հունիսի 17-ին և հուլիսի 5-ին նամակներով տեղեկացվել է Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի և Կապանի բաժնի նախկին պետ Վ. Գևորգյանի կողմից իրենց ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու փաստի վերաբերյալ:

Կարգապահական կոպիտ խախտումների համար խնդրել էինք Ձեզ և պահանջել կարգապահական տույժեր կիրառել Վ. Ավագյանի և Վ. Գևորգյանի նկատմամբ:
Մի՞թե ոչ կոռեկտության և ոչ հավասարակշռված վերաբերմունքի դրսևորում չէ,մի՞թե անզսպվածության և վիրավորանքի արտահայտության ցուցաբերում չէ,որ Ձեր ենթակաները համառորեն չեն ցանկանում պարզել 2014 թվականի ապրիլի 7-ին Ոստիկանության Կապանի պահպանության բաժնի շենքում տեղի ունեցածը,և նշված մտահոգիչ խնդրի հետ կապված ընդամենը զբաղված են սնանկ գրագրություններով:
Տարակուսելի և ցավալի նաև այն,որ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանը և նրա աշխատակից Ա. Բդոյանը իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով կատարելու փոխարեն փորձում են իրավագիտակցության մասին դասեր տալ.
• Այն վետերաններին՝ ովքեր իրենց պրոֆեսիոնալ մակարդակով և կարգապահության առումով մշտապես բարձր են պահել ոստիկանության հեղինակությունը և արժանապատվությունը
• Այն վետերաններին՝ ովքեր այսօր բարձրաձայնում են Գորիսի քաղաքային և Սյունիքի մարզային նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կատարված բազմաթիվ տնտեսական հանցագործությունների փաստերի մասին (ի դեպ այս հանգամանքը Վ. Ավագյանի և նրա նմանների սրտով չէ)
• Այն վետերաններին՝ որոնց մեծ մասը հանդիսանում են Արցախյան գոյամարտի իրական և ակտիվ մասնակիցներ:

Մեծարգո Վլադիմիր Սերգեյի
Խնդրում ենք Ձեզ՝ վետերաններին հուզող այս լրջագույն խնդիրը պահել Ձեր անմիջական հսկողության տակ:

Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյան
24.072014թ.
Ք. Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031