Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայգազարդի» պարտքը կմարեն նրանից «Նաիրիտներում» ունեցած բաժնետոմսերը վերցնելով

Հուլիս 24,2014 11:52
Nairit

Այսօր Կառավարությունը որոշեց «Հայգազարդ» ընկերության պարտքը մարել նրա՝ «Նաիրիտ-2» եւ «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերություններում ունեցած բաժնետոմսերը վերցնելով: Այս մասին կառավարության նիստին հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը:
Նշենք, որ «Հայգազարդ» ընկերությունը պարտք է պետությանն ու «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: «Նաիրիտ – 2» փակ բաժնետիրական ընկերությունում «Հայգազարդի» բաժնետոմսերը 53,27 տոկոս են, իսկ «Նաիրիտ Գործարան»-ինը՝ 3,5967 տոկոս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031