Լրահոս
Օրվա լրահոսը

«Սինջար եզդիների ազգային միավորումը» դիմում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հուլիս 24,2014 11:38

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության Ազգային բանակում ժամկետային զինծառայողների շրջանում գրանցվում են մահացություններ, որից հետո բացահայտվում է, որ մահացածն ունեցել է այնպիսի հիվանդություն, որի դեպքում նրան արգելված է զինվորական ծառայության անցնել: Այդ դեպքերը կատարվում են այն պաշտոնյաների մեղքով, ովքեր հետևողական չեն լինում իրենց աշխատանքում և բանակ են ուղարկում այնպիսի երիտասարդների, ովքեր առողջական խնդիրներ ունեն:

Երեկ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն է դիմել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Ալիկ Իլիչի Մահմուդյանի ծնողները: Զինակոչիկի ծնողների հավաստմամբ՝ իրենց որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի (արյան հետհոսք), որը կարող է երիտասարդի կյանքի համար վտանգավոր լինել:

Զինակոչիկի ծնողների հավաստմամբ՝ սկզբում իրենց տղային զինկոմիսարիատում հրաժարվել են ուղեգիր տրամադրել, որպեսզի նա անհրաժեշտ ստուգումներն անցնի, սակայն նրանք համառել են և ստուգումների արդյունքում է, որ պարզվել է իրենց որդու առողջական խնդիրը:

Խնդրի մասին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փորձեց տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանին, սակայն զինկոմ Մուրադյանը հորդորել էր զինակոչիկների հետ կապված հարցրերը հեռախոսով չքննարկել, այլ քննարկել իր սենյակում:

Կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին փորձել է պարոն Մուրադյանին տեղեկացնել, որ զինակոչիկը սրտի հետ կապված խնդիրներ ունի, որը կարող է նրա կյանքի համար վտանգավոր լինել, ինչին ի պատասխան՝ Հենրիկ Մուրադյանն ասել էր, որ բոլորը խնդիրներ ունեն, իսկ եթե երիտասարդին կանչել են, դա նշանակում է, որ նա բանակին պետք է:

Մենք կողմնակից ենք, որ ՀՀ ամեն քաղաքացի պարտավոր է իր պարտքը հանձնել հայրենիքի հանդեպ և համոզված են, որ ամեն առողջ տղամարդ պարտավոր է կանգնել սահմանում և պաշտպանել հայրենիքի սահմանները, սակայն պետք է խուսափել այն դեպքերից, երբ բանակում են հայտնվում երիտասարդներ, ովքեր չունեն առողջական և ֆիզիկական տվյալներ իրենց ծառայությունը պատշաճ իրականացնելու համար:

Ելնելով այս խնդրից և այն հանգամանքից, որ Ալիկ Իլիչի Մահմուդյանը սույն թվականի հուլիսի 24-ին զորակոչվում է Ազգային բանակ` դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի իր անմիջական հրամանով ևս մեկ անգամ ճշտվի, արդյոք զինակոչիկ Ալիկ Մահմուդյանի մոտ հայտնաբերված հիվանդությամբ թույլատրվու՞մ է նրան անցնել պարտադիր զինվորական ծառայության, թե՞ ոչ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031