Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատրաստվում է հերթական «գույք՝ պարտքի դիմաց»-ին. «168 ժամ»

Հուլիս 24,2014 11:17

ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական «գույք՝ պարտքի դիմաց»
գործարքը կնքել։ Այս անգամ, կարծես, ամերիկյան կողմի հետ։ Գործադիրի
առաջիկա՝ հուլիսի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման մի
նախագիծ, որն, առաջին հայացքից թվում է, թե շատ դրական նպատակ ունի։
Հարցը վերաբերում է «Հայգազարդ» ՓԲ ընկերության մի շարք պարտավորությունները մարելուն։ Ըստ նախագծի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայգազարդ» ՓԲԸ-ի և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի միջև կկնքվի գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ «Հայգազարդի» սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը հաշվեկշռային արժեքով կօտարվեն «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրին», իսկ վերջինս դրա դիմաց հանդիպակաց պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդի» առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում մշակվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտավորությունների վերակառուցման և մարման մասին միջոցառումների ծրագիր։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է.
* ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ» ՓԲԸ-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները մարել ընկերության
մի շարք ակտիվներ (ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ–Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով։

* «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031