Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ գնաճի պատճառ. «Ժողովուրդ»

Հուլիս 24,2014 11:15
Vahagn Khachatryan

Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. այն կարժենա 41.85 դրամ, նախկին՝ 38-ի փոխարեն։ Եվ, բնականաբար, դա կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ հանգեցնելով թանկացումների հսկայական շղթայի։ Կարելի է ասել, որ այդ էֆեկտն արդեն իսկ զգալի է, քանզի որոշ տնտեսվարողներ դեռ էլէներգիայի սակագինը չբարձրացած՝ արդեն սկսել են թանկացնել իրենց արտադրանքը։

Թե ինչպիսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կարող է ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից. «Այս պահին թվաբանական հաշվարկ չկա, թե այն ինչ ազդեցություն կունենա։ Բայց առօրյա կյանքում մյուս ապրանքատեսակների վրա այն հաստատ կազդի։ Մեկ-երկու ամսից դա չի զգացվի, այլ ավելի ուշ, որովհետեւ բիզնես ոլորտում էլ իրենք իրենց հաշվարկներում ժամանակ են պահանջում, որպեսզի կարողանան կողմնորոշվել, թե հոսանքի թանկացումը ինչքանով կազդի արտադրանքի վրա եւ շուկայում դրա ազդեցությունն ինչպիսին կլինի»։
Տնտեսագետի համոզմամբ՝ մրցակցային շուկայում Հայաստանն առավելություններ ուներ՝ հատկապես արտահանվող ապրանքների համար։ Իսկ այդ առավելություններից մեկն էլ ենթակաոուցվածքների էժան եւ մատչելի լինելն էր. «Բայց անընդհատ էլէներգիան թանկացնելով ոչ մի արդյունքի չենք հասնի։ Նախորդ տարվա համեմատ արդեն կարող ենք ասել, որ 40 տոկոս ցերեկայինն է թանկացել, 50 տոկոս՝ գիշերայինը։ Դա էականորեն այդ առավելությունները կպակասեցնի, իսկ այս ֆոնին էլ ՀՀ կառավարության անդամները դեռ խոսում են արտահանման վրա հենվող տնտեսություն ունենալու մասին։ Մինչդեռ ակնհայտ է՝ էլէներգիան, գազը, ջուրը թանկացնելով դրան չենք կարող հասնել»։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031