Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանի պարզաբանումը, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում հակասական տեսակետներ հնչում. «Ժողովուրդ»

Հուլիս 24,2014 11:01

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Պատգամավորը շեշտել է, որ դա կարող է առաջացնել «արտաքին քաղաքական խնդիրներ»։ Մինչդեռ տակավին վերջերս ԱԺ՝ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝  Արտաշես Գեղամյանը, հայտարարեց, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ համար ցանկայի է։ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Գեղամյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում հակասական տեսակետներ հնչում:

– Պարոն Գեղամյան, Արտակ Ջաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն Դուք մշտապես այլ տեսակետ եք արտահայտել։ Խնդիրն ինչո՞ւմ է։

– Ցանկացած քաղաքական գործիչ իրավասու է ունենալ իր սեփական կարծիքը, եթե հարգարժան պարոն Զաքարյանը նման տեսակետ է հայտնել, կնշանակի՝ ինքը տիրապետում է այնպիսի փաստերի եւ նյութերի, որոնք իրեն ստիպում են նման եզրակացություն անել։ Ես տիրապետում եմ այլ բնույթի ինֆորմացիայի, որը ճիշտ հակառակն է։ Խնդիրը չի գնում Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու մասին։ Խնդիրը գնում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան, անկախ պետություն, դառնա ԵՏՄ անդամ։ Ու եթե Ադրբեջանն իրոք անկեղծ է եւ ուզում է հարցը կարգավորվի, նա էլ կարող է անդամակցել այդ նույն տնտեսական միությանը։ Բայց, բնականաբար, այդ պարագայում սահմանները կբացվեն, օրենքները ունիֆիկացիայի կենթարկվեն եւ դա էլ լավ հիմք կստեղծի վերջնականապես այդ հարցը կարգավորելու՝ առանց արյունահեղության։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031