«ՌԴ-ի հետ միության գնացած երկրներն արդեն զգում են, որ ինտեգրացիայի մակարդակը դեռևս միայն տնտեսական է, որը տվել է իր առավելագույն արդյունքը: Բայց չեմ կարծում, որ հետագայում ՌԴ-ն կբավարարվի միայն տնտեսական ոլորտում իր կամքը թելադրելով: Հայաստանի անդամակցության հետ կապված. Բելառուսն Ղազախստանն այնքան էլ, այսպես ասած, հիացած չեն այդ նախաձեռնությամբ: Արդեն որոշակի առևտրային հարաբերություններ և բյուջետային հոսքեր են ձևավորվել միության ներսում, որ շատ թե քիչ բավարարում են նրանց, իսկ Հայաստանի անդամակցության դեպքում վերաբաժանումն ակնհայտորեն կկատարվի Ռուսաստանի թելադրանքով, և մյուս կողմերի համար դա վնասաբեր կլինի: Այսինքն, ըստ էության, Հայաստանի ինտեգրումը կկատարվի ոչ թե Ռուսաստանի, այլ մյուս կողմերի` Բելառուսի և Ղազախստանի հաշվին: Եվ, հնարավոր է, որ դա էլ պատճառներից մեկն է, որ դեռևս Մաքսային միության ընդլայնումը հայտարարություններից այն կողմ առաջ չի գնացել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի վերլուծաբան Իգոր Շևլյակովը:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում