Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի մարդ անմեղ ճանաչվեց եւ դատարանով արդարացվեց

Հուլիս 24,2014 10:24

Սերգեյ Ափոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակել է Գագիկ Փարոյանին պատկանող` Երևանի Եղբայրության փողոցի թիվ 11 շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը, բացի այդ կեղծել և անձամբ օգտագործել էր իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ խարդախությամբ հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև կատարել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի խարդախությամբ հափշտակելու փորձ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց հերթական արդարացման դատավճիռը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հռչակեց և ճանաչեց Սերգեյ Ափոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներով և արդարացրեց:

Ըստ ամբաստանյալի պաշտպան Գեղամ Հակոբյանի (լուսանկարում), իր պաշտպանյալին առաջադրել էին մեղադրանք երեք դրվագ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, մեկ դրվագ առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու և երեք դրվագ փաստաթղթի կեղծիք կատարելու մեջ. «Սերգեյ Ափոյանն ի սկզբանե իրեն մեղավոր էր ճանաչել փաստաթղթի կեղծիք կատարելու մեղադրանքում, որով դատարանը նրան մեղավոր ճանաչեց, իսկ առանձնապես խոշոր չափերի խարդախություններ և խարդախության փորձ կատարելու մեջ իրեն մեղավոր չէր ճանաչել, որով դատարանը ևս հաստատված համարելով նրա անմեղությունը, կայացրեց արդարացման դատավճիռ»:
Հիշեցնենք, որ սույն քրեական գործը հարուցել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից և ի Սերգեյ Ափոյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի կաշառք տալը, որպիսի մեղադրանքը դեռևս նախաքննության փուլում` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից վերացվել էր, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Խ. Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար և հայտարարվել հետախուզում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031