Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացի ավարտեք մեկ գործ, եւ մյուս մայրերը իրենց վշտի մեջ համբերատար կսպասեն. «Ժամանակ»

Հուլիս 24,2014 10:22

Սգավոր մայրերին ցուցադրաբար ընդունելու փոխարեն՝ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդամենը նրանցից ցանկացածի որդու գործը ցուցադրաբար վերցնել եւ իր անմիջական հսկողությամբ առաջ մղել մինչեւ անաչառ, համոզիչ իրավական հանգուցալուծում։

Գործը դա կլինի, ոչ թե PR նպատակներով կազմակերպվող հանդիպումները, ինչպես հայտնությունները այս կամ այն բողոքի ցույցերին կամ պիկետներին։ Գործը այն կլինի, որ մեկ կոնկրետ դեպքի մասով կատարվի վերաքննություն, կայացվի միանգամայն արդարացի եւ իրավական դատավճիռ, ինչը մյուս մայրերի համար կլինի արդեն հավատի ու վստահության իրական աղբյուր, քան պարբերաբար կրկնվող խոստումներն են։ Բացահայտեք մեկ գործ, արդարացի ավարտեք մեկ գործ, եւ մյուս մայրերը իրենց վշտի մեջ համբերատար կսպասեն, որ կգա նաեւ իրենց կորստի իրավական արդարացի գնահատականի, իրենց որդու հիշատակի ամփոփման հերթը։

Բացահայտեք մեկ գործ եւ կոնկրետ օրինակով ցույց տվեք, որ խոստում տալուց բացի՝ ունակ եք տեր կանգնել այդ խոստումներին եւ թեկուզ մեկ գործում հասնել առարկայական արդյունքների:

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031