Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Ես ընդհանրապես ռուսամետ եմ, բայց ինչ-որ նրանք չալեն, մենք չպետք է պարենք». «Ժամանակ»

Հուլիս 24,2014 10:07

Հատված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցից:

– Դուք ողջունում էիք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Բայց հիմա այդ կառույցը նախաձեռնող Ռուսաստանը չի շտապում Հայաստանին արագ ներգրավել ԵՏՄ:

– Ես ողջունում եմ, բայց վերապահումներով: Ես ընդհանրապես ռուսամետ եմ, բայց ինչ-որ նրանք չալեն, մենք չպետք է պարենք: Պետք է մեր ազգային խնդիրները դնենք Եվրոպայի և մյուսների դեմ: Պետք է մի քիչ խաղ խաղանք: Թեև այնպիսի երկրներով ենք շրջապատված, որ մեզ համար շատ դժվար է քաղաքականություն վարելը, որովհետև առաջը սուր, հետևը՝ հուր, սուգ-վայնասուն: Դրա համար մենք ազգովի պետք է բռունցվենք, իրար չուտենք, ժողովրդի վիճակը լավացնենք, մեր հետևում ժողովուրդ լինի, որ կանգնենք ու բռունցքով խփենք սեղանին: Որ օրհնանքի արժանանանք: Մենք էլ պետք է էդքան չվազենք, որ իրենք զգաստանան, որ գիտես ինչ կա` եթե դու չուզեցիր, Ամերիկան, Եվրոպան ոտքերս են ընկած: Մենք դրանից չպետք է ողբերգություն սարքենք: Եթե մենք ողբ ենք սարքում, ասում ենք` առանց ձեզ կյանք չունենք, քացով խփում, քցում են պատի տակ: Մենք պետք է պահենք` ով համբերե, նա կեցցե սկզբունքը: Մենք իրավունք էլ չունենք այդքան խոսել նմանատիպ հարցերի շուրջ:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031