Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահա՞ր

Հուլիս 24,2014 14:04

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մկրտչյանի վարույթում է գտնվում «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:

Քննիչը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել չափագրումներ իրականացնող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Դավիթի Հունանյանի մահվան կապակցությամբ:

Ըստ նախնական տեղեկատվության, Լեւոն Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության երրորդ մասնաշենքի տանիքի վրա արեւային լուսավորությունն ապահովող օրգանական ապակուց թմբաձեւ երդիկի կոտրվելու պատճառով ընկել է հատակին, կորցրել գիտակցությունը, ապա անգիտակից նրան տեղափոխել են առաջին համալսարանական հիվանդանոց:

Երիտասարդը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 13-ին:

Քննիչը որոշում էր կայացրել նաեւ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:Տուժողի հորը` Դավիթ Հունանյանին մայիսի 24-ին ճանաչել էր տուժողի իրավահաջորդ:

Իրավահաջորդի ներկայացուցիչն է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որն էլ «Առավոտին» ասաց, որ փորձաքննությունների փուլում է գործը գտնվում:

Ռ.Մ.

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031