Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջեց 14 տարվա ազատազրկում

Հուլիս 24,2014 14:10

Գոռ Պոլեյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 04.03.2008թ. Երեւանի Ռոստովյան եւ Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վիճաբանության ընթացքում Արսեն Գալստյանին սպանել է:
Նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված եւ իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գալստյանի ուղղությամբ, որը ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարի առաջ սկսվել է 33-ամյա Գոռ Պոլեյանի դեմ քրեական գործով դատաքննությունը:

Երեկ մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ պարոն Բարսեղյանը, միջնորդեց 14 տարվա ազատազրկում: Նա հաստատված համարեց ձեռք բերված ապացույցները:
Օգոստոսի 11-ին պաշտպանները հանդես կգան ճառով:

Գյումրեցի Գոռ Պոլեյանը չի ընդունում 6 տարի առաջ մարտի 4-ին Էրեբունի համայնքի Երկաթուղայինների փողոցի փռի մոտ հրազենով Արսեն Գալստյանին սպանելու մեղադրանքը:

Ա. Գալստյանի մեքենայում, նախնական վարկածներից մեկի համաձայն, գտնվել է թաղապետ Մհեր Սեդրակյանի ազգականը: Արսեն Գալստյանը, ըստ գործի նյութերի, մահացել է ձախ ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից: Օգոստոսի 7-ին Արսենը մահացել է: 2,5 տարի է՝ Գոռ Պոլեյանը գտնվում է կալանքի տակ: Նա պահվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա՝ այս տարվա հունվարից՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին վիրահատել են կալանավորի թոքը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Կալանավորի մայրը ասում է, որ որդին չի ճանաչել սպանվածին, նա իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ դեպքի օրն էլ նա Երեւանում չի գտնվել: Գոռ Պոլեյանն աշխատեցրել է «Կայարան» տաքսի սերվիսը: Նրա պաշտպանությունն իրականացնում են երեք փաստաբաններ՝ Թադեւոս Ալեքսանյանը, «Լեւ Գրուպ» իրավաբանական գրասենյակի փաստաբանն ու Արմեն Ումրշատյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031