Կառավարության աշխատակազմը, մեկ անձից կատարվող գնումներով 920 հազար դրամով հայ գեղանկարիչ Վալմարի «Դոն Կիխոտ» կտավն է գնել. ընդ որում գնման պայմանագրում կտավի անունն էլ սխալ է գրված` «Դոնկի Խոտ»: Մինչդեռ համաշխարհային գրականության դասական Միգել Սերվանտեսի ստեղծագործությունը կոչվում է` «Դոն Կիխոտ»:
Կառավարությունը 68 հազար դրամով, որպես հուշանվեր, 5 հատ «Ախթամար» կոնյակ է գնել մեկ անձից կատարվող գնումով: Մեկ այլ ուշագրավ ծախսեր է կատարել կառավարության աշխատակազմը, հուշանվերների փաթեթավորման համար հարկատուների հաշվին ծախսել է 75 հազար դրամ. կառավարության կայքէջում նշված է, որ 15 հուշանվերի փաթեթավորում է պատվիրել, հատը` 5000 դրամով:
Կրկին որպես հուշանվեր ու կրկին կառավարությունը գնել է 999 հազար 800 դրամով կոնյակներ. 13 հատ «Նաիրի» կոնյակ, 8 հատ` «Դվին», 5 հատ «Ախթամար»:
Այս հուշանվերները գնվել են հուլիսի 10-ին, հենց այս օրն է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել Սոչի` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման:Հավանաբար այս հուշանվերները Մեդվեդեւի համար էին գնվել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ