Կառավարության աշխատակազմի հատուկ կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ` հատուկ չվերթների համար, պետբյուջեից, ավելի ճիշտ` հարկատուների գրպանից ծախսվել է 19 միլիոն 200 հազար դրամ:
Կառավարության անդամների համար 2 հատուկ չվերթներն իրականացրել է «Էյր Արմենիան», որի համասեփականատերը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է՝ Վահան Հարությունյանը:
Չվերթներն, ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքէջից, կատարվել են այս տարվա հուլիսի 10-ին`Երեւան-Սոչի, եւ հուլիսի 11-ին` Սոչի-Երեւան:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է մեկնել Սոչի` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Սոչի մեկնած կառավարական պատվիրակության կազմում են եղել ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ու պաշտոնատար այլ անձինք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՈՒ ՀԵԾԱՆԻՎՈՎ ՑԻ ԳՆԱՑԵԼ?
ՉԷ ՈՐ ԱՅԴՊԵՍ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԿԼԻՆԵՐՙ ՀԱՄ ԷԼ ՕԳՏԱԿԱՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ….