Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով որոշվել էր 9 ու ավել անչափահաս երեխաներունեցող ընտանքիներին բնակարաններ գնել: Շիրակի մարզպետարանից կոնկրետ 6 այդպիսի ընտանիքի ապրիլ ամսին հրավիրել են իրենց մոտ` նրանց հետ պայմանագիր կնքել, հանձնարարել են գնալ ու բնակարաններ փնտրել, որ պետությունը բանկային սիստեմով գումարը հատկացնի: Երբ վերջիններս երկար ժամանակ ման գալուց հետո, գտել են համապատասխան բնակարանները, մարզպետարանից փոխանցել են, որ կառավարությունը հետաձգել է այս ծրագիրը: Բազմազավակ մայրերից մեկը` Լիլիթ Խաչատրյանն ասաց. «Մեկ ուրախացրեցին, մեկ էլ ծիծաղեցին մեր վրա» :
Մանրամասները վաղվա տպագիր «Առավոտ» -ում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ