Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների մասին. «Ազատություն»

Հուլիս 23,2014 21:50

«Համանախագահները անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը», – ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների կապակցությամբ:

«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», – ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Համանախագահները շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը ամրապնդում են տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ վստահությունն ու հավատը», – նաև ասված է համանախագահների հայտարարությունում:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-իկայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031