Լրահոս
Օրվա լրահոսը

Վահէ Պէրպէրեան. «Երգիծանքը պետք է ինչ-որ միտք ունենա, ստիպի, որ ծիծաղողը նաեւ մտածի»

Հուլիս 23,2014 20:45

Երգիծաբան Վահէ Պէրպէրեանը կրկին Երեւանում է: Այս անգամ նա հանդես է գալիս «Եթե» երգիծական ներկայացմամբ:  Այսօր՝ հուլիսի 23-ին, մինչ «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացումը սկսելը նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

Ներկայացման մեջ քննարկվելու եւ երգիծանքի միջոցով  ծաղրվելու են հասարակությունում տիրող արատավոր երեւույթները: Իր քննադատության մասին ասում է. «Ես ո՞վ եմ, որ այպանեմ, բարոյախոսություն անեմ, մանավանդ որ ես այստեղ չեմ ապրում: Բայց ես իրապես մտավախություն ունեմ, մանավանդ որ տեսնում եմ, որ պայմաններն այնքան էլ լավ չեն, կուզեի, որ երիտասարդությունը մանավանդ պարտավորված չըլլար դուրս գնալու»:

Պարոն Պէրպէրեանը նշում է, որ իր նպատակն ի սկզբանե զվարճացնել է եղել՝ ինչ-որ բան տալով, «աննապակ»  ծիծաղեցնել էլ չի ցանկանում, երգիծանքը պետք է ինչ-որ միտք ունենա,  ստիպի, որ ծիծաղողը նաեւ մտածի. «Ես ասել եմ, որ կըրնաս շատ բաներու մասին խոսիլ ու շատ լուրջ խոսիլ, բայց եթե հանդիսատեսը ձանձրանա կամ նկատած ես հանդիսատեսին, որ դուրս էկած են ու լալով, նախ հուսահատություն մը կտանիս»,- ասում է պարոն Պէրպէրեանը եւ նշում, որ նախընտրում է այդ դեպքում լռել,«լռությունը ոսկի է»:

Հայաստանի երգիծաբաններից նա Վարդան Պետրոսյանի եւ Նարեկ Դուրյանին գիտի, ասում է նրանք լավ մոնոլոգներ ունեն: Վարդան Պետրոսյանի մասին էլ լսել է, ասում է` նրա համար շատ է ցավում:

Լրագրողներից մեկը պարոն Պէրպէրեանից հետաքրքրվեց՝ արդյոք  ինքը հե՞շտ է  ծիծաղում, պատասխանեց,  շատ, սակայն կողքից հուշեցին՝ ոչ, շատ հեշտ է ծիծաղում:

Լուսանկարը` asbarez.com-ի

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031