Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հերքել է լուրերը, թե Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների մեջ Ռուսաստանի քաղաքացի կա, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով Բաքվում ՌԴ դեսպանատան կայքին:
Դորոխինն այդ մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովին ուղղված նամակում:
«Պաշտոնապես հայտնում եմ ձեզ, որ Քարվաճառում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ձերբակալված անձանց մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան», – գրել է Դորոխինը:
Ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել, թե Ղարաբաղում ձերբակալված դիվերսանտներից Դիլհամ Ասկերովը Ռուսաստանի քաղաքացի է: Մասնավորապես, Մուրադովը քննադատել էր Ռուսաստանին՝ ասելով, որ Ռուսաստանն անուշադրության է մատնել իր քաղաքացուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ