Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ի անդամակցության ձգձգման գլխավոր խնդիրները քաղաքական են». Սերգեյ Մինասյան

Հուլիս 23,2014 19:26

Սկզբում, որպես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերջնաժամկետ, խոսք էր գնում հունիսի 15-ի մասին: Հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբերի վերջը անդամակցության հարցը լուծված կլինի: Իսկ երեկ էլ լրագրողների հետ զրույցում այլ ժամկետ նշեց. «Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա մինչեւ 2015-ի հունվարի 1-ը»:

Թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին անդամակցելու տարբեր ժամկետներ նշում, Aravot.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Փաստացի այն գործոնները, որոնց մասին շատ խոսում են փորձագիտական դաշտում եւ գրեթե երբեք չի խոսվում Հայաստանի պաշտոնական մակարդակով, այն է, որ Հայաստանի անդամակցության հարցը կռվախնձոր է, որը Ղազախստանն ու Բելառուսն օգտագործում են Ռուսաստանի դեմ՝ ԵՏՄ-ի բանակցություններում: Փորձում են ինչ-որ մի բան ստանալ, փորձում են ինչքան հնարավոր է հետաձգել այդ գործընթացը, որովհետեւ եթե Հայաստանը անդամակցի այդ միությանը, ավելի ռուսամետ քաղաքականություն է վարելու: Դրա համար Ղազախստանն ու Բելառուսը դա օգտագործում են»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, երբ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ ընդամենը մի քանի տեխնիկական խնդիրներ են մնացել, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, չպե՞տք է հավատանք այդ բացատրությանը՝ Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Տեխնիկական առումով, ես կարծում եմ, բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանի հետ կապված: Օրինակ, մեքենաների մաքսազերծման բացառությունները Հայաստանի համար, դրա հետ կապված խնդիրները: Բայց գլխավորը քաղաքական խնդիրներն են: Հասկանալի է, որ ելնելով որոշ դիվանագիտական էթիկայից, Հայաստանի պաշտոնատար անձինք դրա մասին չեն խոսում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031