Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Ազգային խորհուրդը դատապարտել է «Սամվել» գործողությունը. Contact

Հուլիս 23,2014 18:35

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը դատապարտել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության և գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը, հայտնում է «Կոնտակտ»-ը:

Ազգային խորհուրդը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Միրկադիրովին:

«Ազգային անվտանգության նախարարության և գլխավոր դատախազության հայտարարությունը ծիծաղելի է և ցավալի: Այն ոչ միայն խախտում է լրագրողի անմեղության կանխավարկածի իրավունքը, այլև այլ իրավունքներ ևս: Հատուկ ծառայությունների «Սամվել» գործողությունը հիշեցնում է «ազգի թշնամիներ» փնտրելու Բերիայի գործողությանը», – ասված է Ազգային խորհրդի հայտարարությունում:
Ընդդիմադիր կուսակցությունները ողջունել են փաստաբանների աշխատանքը և նշել, որ ԱԱՆ և գլխավոր դատախազության հայտարարություններն «ապացուցում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իրենց սերտ համագործակցությունը»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031