Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրբ Աստվածածինը քանդվում է

Հուլիս 23,2014 18:25

Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքի՝ Աչաջրի կենտրոնում հառնում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին : Սրբավայրը քանդվելու վտանգի առաջ է կանգնած: Եկեղեցու պատերը խոնավությունից փլվում են, քանդված տանիքից անձրեւներն ու ձյունը ներս են լցվում: Մոտ 6-7 տարի առաջ ուժեղ քամիներից շենքի տանիքը քանդվել է: Եկեղեցի մտնողները պետք է ուշադիր լինեն,քանզի քարերը կարող են թափվել նրանց վրա: Սուրբ Աստվածածինը 4573 բնակիչ ունեցող Աչաջրի միակ եկեղեցին է: Աչաջրի անտառում է հռչակավոր Մակարավանքը, բայց այն գյուղից 7 կիլոմետր հեռավորութամբ է գտնվում, եւ Աչաջրի հավատացյալների համար դժվար է անցնել այդ հեռավորությունը, բարձրանալ անտառի լանջն ի վեր եւ հասնել Մակարավանք:

1930-ական թվականներին կոմունիստները պայթեցել են Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որի քարերը ներկայումս որպես նստարան են ծառայում եկեղեցու շրջակա տների բնակիչների համար: Եկեղեցու զանգն էլ տեղափոխել են նախ՝ գյուղի միջնակարգ դպրոց, ապա՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան:

Տարիներ առաջ Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը նախաձեռնել էր եկեղեցու նորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը : Բացվել էր բանկային հաշվեհամար,որին պետք է գումար ուղարկեին տարբեր բնագավառներում ղեկավար դիրք զբաղեցնող,ֆինանսապես կայացած աչաջրեցիները:Սակայն այդ հաշվեհամարին շատ քիչ գումար է հանգանակվել, մինչդեռ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգման համար պահանջվում է մի քանի տասնյակ միլիոն դրամ : Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանից տեղեկացանք , որ եկեղեցին գտնվում է հայ առաքելական եկեղեցու հաշվեկշռում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031