Այսօր` հուլիսի 23-ին, Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք` պարոն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Արդյունքում` նա դատապարտվել է 100 հազար դրամ տուգանքի եւ նրա նկատմամբ կիրառվել է համաներում: Սակայն վերջինս բողոքարկել է այդ որոշումը:
Դատական նիստի ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը հանրային պաշտպանի կարիք ունի, քանի որ հանդիսանում է հասարակական կառույցի ղեկավար եւ չունի այլ եկամտի աղբյուր: Դատավորին հետաքրքրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս է ֆինանսավորվում իր հասարակական կառույցը, պարոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց` ընկերների շնորհիվ:
Մեղադրող Հայկ Էյրամունջյանն առարկեց այդ միջնորդությունը եւ իր առարկությունը պատճառաբանեց նրանով, որ նախաքննության ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը օգտվել է հանրային պաշտպանի ծառայությունից եւ հրաժարվել է դրանից: Որից հետո տարուց ավելի օգտվել է իր կողմից հրավիրված երեք փաստաբանների ծառայություններից: Այդ դեպքում, ըստ մեղադրողի, Հմայակ Հովհաննիսյանի պահանջը հակասում է օրենքին:
Կարդացեք նաև
Դատարանը բավարարեց միջնորդությունը` դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ` անվճար ծառայություն ստանալու համար: Եվ հաշվի առնելով այդ պատճառը` դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին:
Aravot.am-ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ ցանկանում է եւս մեկ անգամ ընդգծել այն հանգամանքը, որ իրեն ապօրինաբար զրկել են այդ իրավունքից` պատճառաբանելով, որ ճիշտ կլիներ քաղաքացիական գործերը եւ սա վարի միեւնույն մարդը.
«Հանրային պաշտպանից ես գոհ էի, հանրային պաշտպանն իր պարտականությունները կատարում էր, բայց այս քննիչը մտավ խարդավանքների դաշտ եւ արդյունքում` կարողացավ կորզել ինձնից համաձայնություն, որ հանրային պաշտպանին փոխարինի պաշտպան, որին ես կհրավիրեի եւ որը հետագայում հրաժարվեց Առաջին ատյանի դատարանում հրաժարվեց պաշտպանական ճառից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Ես, դատապարտում եմ նախագահ՝Ս.Սարգսյանին
հ ի մ ն ա վ ո ր ու մ.
Եթե նրա նշանակած կառույցները,չաշխատեն միան կոռուպցիայով,այլ աշխատեին օրենքով,մենք կունենայինք արդար արդարադատություն.ոչ թե Հովհաննիսյանի վրա կդնեյին քր.օրենսգրքի 121 հոդ.մաս 1-ի,իսկ մարդասպանության մեջ,ծեծի մեղադրվողներին երկուսին դարձնում են վկաներ,երկու կազմակերպիչների վրա դնում են քր.օր-ի 118 հոդ,իսկ սպանությունը ջարդում մեկ երկողմանի ծնողազուրկի վրա,մանրամասներին կարող եք ծանոթանալ հետք կայքի 03.07-ի հոդվածում,իսկ եթե նախագահը ուշադրություն դարձներ,աչք չփակեր այս ամենին,մեր երկիր կլիներ երկիր նայիրյան.մենք ուղղակի կործանվում ենք: