Լրահոս
Օրվա լրահոսը

Կկոնսոլիդացվի՞ Արեւմուտքն ընդդեմ ՌԴ-ի

Հուլիս 23,2014 17:53

«Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք շատ կարճ ժամանակում կունենանք Արեւմուտքի կոնսոլիդացիա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով մալազիական Բոինգի կործանումից հետո աշխարհում ստեղծված իրավիճակին:

Եթե ռուսական կողմին հաջողվի որոշակիորեն լիցքաթափել զգացմունքային մոտեցումը, ըստ քաղաքագետի, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հանդեպ դիրքորոշման որոշակի կոշտացման, բայց առանց առանձնահատուկ քայլերի:

«Բայց եթե շատ կարճ ժամանակում մենք ականատեսը լինենք նորանոր քայլերի, ապա, հակառակը, դա կարող է բերել Ուկրաինային Արեւմուտքի կողմից ավելի հստակ աջակցության: Ընդհուպ, մինչեւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի եւ զենքի տրամադրման»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ դրան պետք է հետեւի նաեւ ՌԴ-ի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառումը:

Քաղաքագետի գնահատմամբ, եթե Արեւմուտքը կարճ ժամանակահատվածում, ասենք, մեկ շաբաթվա ընթացքում, չգնա կտրուկ քայլերի, ապա ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների խստացումը չի հանգեցնի այն արդյունքին, ինչն այս պահին ակնկալում են Արեւմուտքում կամ Ուկրաինայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031