Հուլիսի 8-ին Aravot.am-ը գրել է, որ Սարիգյուղ բնակավայրի մուտքը եւ բնակավայրի ավարտը նշող ճանապարհային նշանները տեղադրված են գյուղի փաստացի կառուցապատման սահմանից, բնակավայրի սկզբից զգալի հեռավորության վրա:
Մեր հրապարակումից հետո Սարիգյուղի հարավային եւ հյուսիսային մուտքերի մոտ տեղադրված ճանապարհային նշանները հանվել են: Հուլիսի 23-ին դրանք վերատեղադրվել են գյուղի փաստացի կառուցապատման սահմանին, ոչ թե Սարիգյուղի վարչական տարածքի սահմանագծին, ինչպես նախկինում էր:
Գյուղի հյուսիսային մուտքի ճանապարհային նշանն այժմ տեղադրված է Բերքաբեր տանող ճանապարհի խաչմերուկում, իսկ հարավային մուտքի նշանը՝ Սարիգյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանից վերեւ:
Այսօր մենք այդ առթիվ Տավուշի մարզի վարորդներից շնորհակալական խոսքերով բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ