«Ակնհայտ է, որ սա այս ոչ օրինական իշխանությունների կողմից հերթական արկածախնդրությունն է, այդ իսկ պատճառով էլ այդպիսի անակնկալ հայտարարություններ են արվում: Հենց առաջին հայտարարությունը, որը եղավ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, Հովիկ Աբրահամյանի հայտարարություններն էլ դրա շարունակությունն են, այդ հայտարարության շարքին են դասվում»,- «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին անդամակցելու տարբեր ժամկետներ նշում:
Հիշեցնենք, որ սկզբում, որպես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերջնաժամկետ, խոսք էր գնում հունիսի 15-ի մասին, հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբերի վերջը անդամակցության հարցը լուծված կլինի, իսկ երեկ էլ լրագրողների հետ զրույցում այլ ժամկետ նշեց. «Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա մինչեւ 2015-ի հունվարի 1-ը»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են ժամկետներն անընդհատ հետաձգում, այստեղ խնդիր չե՞ք տեսնում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Նախ, այդ այսպես կոչված միությունը ինքն իր մեջ խնդիրներ ունի: Բացի այդ, որպես միություն, պատրաստ չի Հայաստանի անդամակցությանը: Ոչ ոք չգիտի իր օրակարգը»:
Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նամակին՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որտեղ նա պահանջում էր վերջինիս հրաժարականը, ասաց, որ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա. «Ուղղակի դա ուշանում է: Սերժ Սարգսյանին պետք է մաքրել Հայաստանի տարածքից, պետք է մաքրենք՝ որպես համակարգի խորհրդանիշ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դե մաքրեք….. Րաֆֆի Հովհաննիսյանն ում է սպասում????? Մաքրեք ,որ մարդիկ իրենք իրենց չմաքրեն Հայաստանի տարածքից` չարտագաղթեն…. ՈՒմ վստահել են` հիասթափվել են, դրա համար են արտագաղթում…………..
Էս Զարուհուն մի՛ հավատացեք:Րաֆֆիի մի տարբերակն էլ սա է:Սուր արտահայտություններ անելով վստահություն ու սեր է ձեռք բերում:Իշխանություննեին այսպիսի մարդիկ են պետք:Ո՞ւմ է ասում պետք է մաքրել: Կարծես եվոպական դիտորդ լինի՝ խորհուրդներ է տալիս՝ պետք է::Լուրջ ընդդիմադիրը ինչպես կարող է ընդունել Րաֆֆիին ու կանգնել նրա կողքը:
Անցել է ազգ լինելու, ազգովի ինչ որ բանի հասնելու ժամանակները, եթե իհարկե եղել է նման բան հայոց մեջ:Կմաքրվի, բայց այլևս ոչ հայի ձեռքով, այլ պարսկա-ղարաբաղա հայից կմաքրվի տարածքը և մարդկության ուժերով:Մնացածը հայախաղ է, հայաբլեֆ, հայակուտ, հայազահրումար:
Հայաստա’նը պետք է մաքրել Սերժ Սարգսյանից…!!!